Էննի Բրեմեր
Էննի Բրեմեր | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1868 |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 26, 1923[2] (55 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Anne Bremer Վիքիպահեստում |
Էննի Բրեմեր (անգլ.՝ Anne Milly Bremer, մայիսի 21, 1868, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - հոկտեմբերի 26, 1923[2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի նկարչուհի, պոստիմպրեսիոնիզմմի ներկայացուցիչ, գրել է նաև բանաստեղծություններ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1868 թվականի մայիսի 21-ին Սան Ֆրանցիսկոյում՝ Կալիֆոռնիայի նահանգ, միջին դասի գերմանա-հրեական փախստականներ՝ Ջոզեֆ և Միննա Բրեմերների ընտանիքում։ 1880-1881 թվականներին ծնողների հետ ճանապարհորդել է Եվրոպայով։ Նրանք Դուբլինում այցելել են Ալբերտ Բենդերին՝ Էննիի զարմիկին, ով ապրում էր իր քեռու՝ Ուիլյամ Բրեմերի հետ (անգլ.՝ William Bremer):
Արվեստ ուսումնասիրել է Էմիլ Կարլսենի հետ San Francisco Art Students League դպրոցում և Արթուր Մեթյուսի California School of Design և Mark Hopkins Institute of Art-ում՝ 1898 թվականին ստանալով համապատասխան սերտիֆիկատ ուսման վերաբերյալ։ Բրեմեռն այդ ժամանակ հանդիսանում էր Սան Ֆրանցիսկոյի կին-նկարիչների Sketch Club կազմակերպության անդամ և հանդիսացել է նրա նախագահը մինչև 1906 թվականի Սան Ֆրանցիսկոյի երկրաշարժը։ 1916 թվականին նա ընտրվել է San Francisco Art Association-ի քարտուղար, որտեղ մասնակցել է Սան Ֆրանցիսկոյում Կերպարվեստի պալատի ստեղծմանը։ 1921 թվականին հիվանդանալով լեյկեմիայով՝ Էննին դադարում է զբաղվել գեղանկարչությամբ և սկսում է գրել բանաստեղծություններ։
Մահացել է 1923 թվականի հոկտեմբերի 26-ին Սան Ֆրանցիսկոյում։ Թաղված է Կոլմա քաղաքում (անգլ.՝ Colma), Կալիֆորնիայի նահանգ, Home of Peace Cemetery and Emanu-El Mausoleum գերեզմանոցում[4]։
Նրա մահվանից հետո Ալբերտ Բենդեռը կատարեց մի շարք հիշատակային գործողություններ ի պատիվ իր զարմուհու՝ Էննի Բրեմեռի անվան մրցանակ ուսանող-նկարիչների համար, Էննի Բրեմեռի գրադարան San Francisco Art Institute-ում, քանդակ Mills College-ում[5]։ Նա նաև հովանավորել է սահմանափակ քանակությամբ բանաստեղծությունների գրքի՝ The Unspoken and Other Poems and Tributes to Anne Bremer (1927) հրատարակությունը։ Նրա ազդեցությամբ Բենդեռը դարձավ նկարիչների հովանավոր և գեղարվեստի թանգարանների ստեղծող, մասնավորապես նա եղել է հիմնադիրը Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանի։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էննի Բրեմեռի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ի շատ թանգարաններում, մասնավորապես Կրոկեռ գեղարվեստի թանգարանում, Օկլենդի Կալիֆորնիայի թանգարանում, Սան Դիեգոյի Գեղարվեստի թանգարանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://rkd.nl/explore/artists/207392
- ↑ 2,0 2,1 2,2 Yoshiki-Kovinick M. Bremer, Anne M(illy) // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T096229
- ↑ Poems by Anne Bremer(անգլ.)
- ↑ Anne Milly Bremer(անգլ.)
- ↑ Anne Bremer Memorial Library Արխիվացված 2015-04-11 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anne M. Bremer (1868—1923)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էննի Բրեմեր» հոդվածին։ |
|
- Մայիսի 21 ծնունդներ
- 1868 ծնունդներ
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 26 մահեր
- 1923 մահեր
- Սան Ֆրանցիսկո քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի նկարչուհիներ
- Հրեա կին արվեստագետներ